Search

Լենինգրադյան և Մեծարենցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն



Տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով` 2016 թվականի օգոստոսի 1-ից Երեւան քաղաքի Լենինգրադյան եւ Մեծարենցի (Նոյ թաղամաս տանող ճանապարհ) փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ եւ տրանսպորտային միջոցների ու հետիոտների երթեւեկության հերթականությունն այսուհետ կկարգավորվի լուսացույցների ազդանշաններով:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia