Search

Թրամփը «քծնում է Պուտինին». ԱՄՆ նախագահ



ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա «քծնում է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նա չի լսում Բալթիկայից մինչեւ Բիրմա միլիոնավոր տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, որոնք մինչ այժմ սպասում են, որ Ամերիկան կլինի ազատության, արժանապատվության եւ մարդու իրավունքների լույս: Նա քծնում է Պուտինին, բարձր է գնահատում Սադամ Հուսեյնին (Իրաքի նախկին նախագահ) եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ասում է, որոնք մեզ հետ են եղել սեպտեմբերի 11-ին (ահաբեկչություններից հետո), որ նրանք պետք է վճարեն, եթե մեր պաշտպանությունն են ցանկանում»,- ասել է Օբաման՝ ելույթ ունենալով Ֆիլադելֆիայում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia