Search

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է



«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է:

Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։ Նա այժմ պահվում է ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայրում:

Ենիգոմշյանի ձերբակալման մասին հայտարարություն է տարածել նաև Հիմնադիր խորհրդարանը, որում մասնավորապես ասվում է. «Հայտնում ենք, որ Ալեք ենիգոմշյանին երեկվանից անօրինակ կերպով պահում են ԱԱԾ-ում: Նրան ձերբակալել են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներով: Նրա փաստաբանը Նիկոլայ Բաղդասարյանն է: Մարդու իրավունքների պաշտպանների, միաջազգային կառույցների և սփյուռքի ուշադրությունն ենք հրավիրում այս անօրինականության վրա: Կարծում ենք Սփյուռքը պետք է հատկապես պահանջ ներակայացնի Հայաստանի հանրապետությանը իր կյանքն ու տեսողությունը հանուն Հայաստանի և հանուն նրա պահանջատիրության զոհաբերած ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկին ազատ արձակելու հարցով»:

Նշենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ԱԱԾ գունդը գրավելուց հետո Ենիգոմշյանը հանդիպել էր Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ մասնակցում էր իշխանությունների հետ ընթացող բանակցություններին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia