Search

Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության պլան



Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջև վերջին երկու տարիների ընթացքում համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում` պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության և մասնակցության հնարավորությունների ընդլայնման, հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ: Սեյրան Օհանյանը կարևորել է ինչպես Բնակչության հիմնադրամի, այնպես էլ ՄԱԿ-ի այլ մասնագիտացված կառույցների հետ համագործակցության խորացումը` որպես ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, ՀՀ պաշտպանական բարեփոխումների շարունակականության ապահովման և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում միջազգային օժանդակության անհրաժեշտ աղբյուր և ուղղորդիչ գործիք:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել փոխհարաբերությունների շրջանակի ընդլայնման պատրաստակամությունը: Իր հերթին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գ. Հայրապետյանը նշել է, որ ՊՆ հետ իրենց համագործակցությունը կանանց իրավունքների պաշտպանության հարցերում կարող է դիտվել որպես պաշտպանական գերատեսչության հետ համագործակցության լավագույն փորձի օրինակ:

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև 2016թ. համագործակցության պլանը:


Ավինյանը կգործուղվի Սյունիքի մարզ

Փաշինյանի բոլոր ելույթներում և գրառումներում կա ատելության խոսք. Աստղիկ Ավետիսյան

Եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը. Միրզոյանը՝ Սերգեյ Կոպիրկինին

Փետրվարին Հայաստանում ռադիոհաճախականությունների մրցույթ կանցկացվի

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

500 000 դրամ միանվագ աջակցություն կտրվի Արցախյան պատերազմում վիրավորում ստացածներին

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: