Search

Շփման գծում արձանագրվել են Ադրբեջանի զինուժի անօդաչու թռչող սարքերի թռիչքներ



Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 14 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից ANEWS.am-ին հայտնում են, որ բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, շփման գծի հարավային ուղղությամբ արձանագրվել են նաեւ հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետեւել են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին եւ համապատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,-ասված է հաղորդագրության մեջ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia