Search

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային



Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Այս մասին ANEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից: Խորհուրդը քննարկել և հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի գնումների պլանի և Տրանշ 1-ի շրջանակում «Էգիս Ինթերնեյշնլ» խորհրդատվական կազմակերպության հետ կնքված նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման պայմանագրի փոփոխությունները: Մեկ այլ հարցով քննարկվել և հաստատվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում արտաքին մոնիթորինգի գործակալության մրցույթի գնահատման արդյունքները:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia