Search

Հզոր պայթյուն ադրբեջանական ռազմական գործարանում



Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության` Շիրվան քաղաքում գտնվող «Արազ» գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Sputnik-ը։

Պայթյունները շարունակվում են նաև այս պահին։ Ադրբեջանի ԱԻՆ նախարարության հրշեջներից բացի, դեպքի վայրում է նաև Շիրվան քաղաքի ոստիկանության վարչության ամբողջ անձնակազմը։

Պայթյունի պատճառները պարզվում են, տուժածների և զոհերի վերաբերյալ տեղեկություն չկա։

ԱԻՆ փրկարարները տարհանում են գործարանի տարածքում ապրող բնակիչներին։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia