Search

Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարարին՝ ապրիլյան պատերազմի հերոսի ծնողներից



Ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Մինասյանի ծնողները բաց նամակ են ուղղել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Ստորև ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«Գրում ենք Լոռու մարզի Վանաձոր քաղաքից: Որդուս զոհվելուց հետո ամուսնուս՝ Սամվել Մինասյանի առողջական խնդիրներն ավելի խորացան, անհրաժեշտ էր բժշկական արագ միջամտություն: Նշանակվող դեղորայքը ցավը կարճ ժամանակով էր մեղմում: Պետք էր շտապ վիրահատություն: Զոհված տղայիս՝ Հայկ Մինասյանի հոգեհանգստյան արարողությանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարարը: Օրեր անց՝ նա կրկին հյուրընկալվեց մեզ: Մեր դիմում-խնդրանքի պատասխանը չուշացավ: Իմանալով Սամվելի առողջական խնդիրների մասին՝ Երևանում վիրահատության օր էր նշանակել: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ կատարել են երկու վիրահատություն: Վիրահատությունից հետո մինչև հիմա էլ Սամվելը գտնվում է բուժհաստատության մասնագետների ամենօրյա հսկողության ներքո: Ցանկանում ենք մեր երախտիքը հայտնել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, բժիշկներ Արթուր Գրաբսկիին, Սևակ Մարտիրոսյանին, Քրիստինե Ավանեսյանին, Նելլի Փանոսյանին: Շնորհակալ ենք, պարոն Մուրադյան, այդ ծանր պահին մեր կողքին կանգնելու, մեզ աջակցելու համար:

Աստված Ձեզ հետ:

Հարգանքով՝ Սամվել և Գայանե Մինասյաններ»:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia