Search

ԱՄՆ-ը կօգնի Սիրիայից Հայաստան ժամանած փախստականներին



Միացյալ Նահանգները կօգնի Սիրիայից Հայաստան ժամանած փախստականներին: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տրամադրած տեսագրությունում նշել է ԱՄՆ ազդեցիկ սենատոր Մարք Քրքը, ով խոսել է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության կարեւորության մասին։ Քրքը մեծ աշխատանք է կատարել Հայաստանին ԱՄՆ-ի օգնության ծավալն ավելացնելու ուղղությամբ. «2017 թվականին Սենատի ընդունած որոշմամբ Հայաստանին է տրամադրվելու է 25 միլիոն դոլարի օգնություն, որը 3 միլիոն դոլարով ավելի է, քան նախորդ տարվա ամերիկյան օգնությունը Հայաստանին»:

Սենատորի խոսքով, Հայաստանին օգնության ծավալն ավելացնելու իր պահանջն առաջացել է ինչպես իր հայրենի Իլլինոյ նահանգի հայ համայնքի պահանջով այդպես էլ՝ ստեղծված իրավիճակով. «Այդ օգնությունը թույլ կտա նաեւ շարունակել ականազերծման աշխատանքները, որը լուրջ խնդիր է տարածաշրջանի համար»:

Սենատոր Քրքի աշխատանքը հատուկ ուշադրության է արժանացել ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից: Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին կարեւորում է Սենատոր Քրքի դերը հայս-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում. «Սենատոր Քրքն առանձնանում է որպես մի գործիչ, ով ջանք չի խնայում, որպեսզի ապահովի Հայաստանին եւ Ղարաբաղին ամերիկյան օգնության ապահովումը, ինչպես նաեւ՝ Հայաստան ժամանած փախստականների օգնությունը»:

Սենատի որոշման շնորհիվ, Սիրիայից եւ Իրաքից Հայաստան ժամանած փախստականներն առաջին անգամ օգնություն կստանան նաեւ Միացյալ Նահանգների կողմից:

«Ես պայքարում էի Հայաստան ժամանած փախստականներին անհրաժեշտ օժանդակություն հատկացնելու համար, քանի որ Սիրիայից եւ Իրաքից փախստականների ժամանելուց հետո Հայաստանի վրա զգալի բեռ է ընկել եւ այն օգնության կարիքն ունի: Էլ չեմ ասում այն մասին, որ հայերը տուժում են պատերազմի վտանգից եւ փակ սահմաններից», - նշում է սենատորը:


Մեկ օրում բացահայտվել է 84 հանցագործություն. ավազակային հարձակում, անձի առևանգում, ծեծ

Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա. Կարին Տոնոյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Ադրբեջանցիները կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ

Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png