Search

1,5 տարում Ադրբեջանի կրակոցներից Տավուշում վնասվել է 1600 առանձնատուն, զոհվել 7 բնակիչ



Վերջին 1,5 տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից գնդակոծությունների և հրետակոծությունների հետևանքով Տավուշի մարզի սահմանամերձ գոտում վնասվել է շուրջ 1600 առանձնատուն, զոհվել է 7 խաղաղ բնակիչ: Ինչպես հաղորդում է Տավուշի մարզպետարանի կայքը, այս մասին նշել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ԱՄՆ սենատի` Թոմաս Գոֆֆուսի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը: Մարզպետը նաև խոսել է գյուղատնտեսության բնագավառին հասցվող այն վնասների մասին, որոնք տեղի են ունենում և գարնանը գյուղատնտեսական աշխատանքներ կազմակերպելու ժամանակ, և բերքահավաքի ընթացքում: Նշվել է նաև միջպետական և հանրապետական ճանապարհների ուղղակի նշանառության տակ գտնվող հատվածների գնդակոծության և հրետակոծության դեպքերի մասին: Մարզպետը պատվիրակության ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ բազմաթիվ են ադրբեջանցիների կողմից սահմանամերձ համայնքների մանկապարտեզները և դպրոցները նշանառության տակ պահելու դեպքերը: Չնայած նրան, որ համապատասխան ծրագրերով այդ ուղղությամբ կատարվել են որոշակի պաշտպանական միջոցառումներ`պաշտպանիչ պատեր, լուսամուտների բացվածքների փոքրացում, դպրոցներում և մանկապարտեզներում ապահով սենյակների ստեղծում, բայց երեխաների ապահով շարժը դեռևս վտանգված է: Իրենց համայնքներում տիրող իրավիճակի մասին առավել մանրամասն ներկայացրել են նաև սահմանամերձ Բաղանիս, Չինարի և Բերքաբեր համայնքների ղեկավարները:


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png