Search
Ներսիկ Նազարյանին նշանակել են Երևանի փրկարար ծառայության պետ

Երևանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանին նոր պաշտոն են տվել։ NEWS.am-ի տեղեկություններով, հուլիսի 23-ին նա նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության պետի տեղակալ-Երևանի փրկարարական վարչության պետ: Նշենք, որ Ներսիկ Նազարյանը Երևանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր 2013 թվականի ապրիլին և զբաղվում էր բիզնեսով: