Search

Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան ամփոփել է արդյունքները



Հուլիսի 18-23-ն Աղվերանում տեղի է ունեցել Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի 9 երկրների (Բելգիա, Իսպանիա, Էստոնիա, Իրան, Սիրիա, Վրաստան, Թուրքմենստան, Ռուսաստան, Ֆրանսիա) 14 տարեկանից բարձր 70 դպրոցական: Վերջիններս մրցել են մաթեմատիկայի, ֆիզիկայի և Հայաստանի աշխարհագրության բնագավառներում:

Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն էր, բայց հայերենով մասնագիտական տերմինաբանությանը չտիրապետողների համար գրավոր առաջադրանքները պատրաստվել էին նաև անգլերենով և ռուսերենով: Բացի գիտելիքների մրցույթից, Համահայկական բնագիտական օլիմպիադան նպատակաուղղված է հայրենիքի շուրջը հավաքելու Սփյուռքի երրորդ-չորրորդ սերունդ ներկայացնող այն երիտասարդներին, ովքեր չեն տիրապետում կամ գրեթե չեն տիրապետում հայերենին և գտնվում են ազգային կրթության և դաստիարակության համակարգից դուրս: Այս պատճառով օլիմպիադայի օրակարգը հարուստ էր նաև ժամանցային և ուսուցողական միջոցառումներով, որոնք պետք է ավելի մեծ տեղեկություններ փոխանցեին դպրոցականներին՝ Հայաստանի, նրա պատմության և մշակույթի մասին: Օլիմպիադայի արդյունքում օլիմպիականներն արժանացել են չորս I կարգի դիպլոմների, ութ II կարգի դիպլոմների և տասը III կարգի դիպլոմների: I կարգի դիպլոմներ ստացել են Իրանի Թեհրանի համայնքի և Հայաստանի ներկայացուցիչներ, II կարգի դիպլոմների արժանացել են Սիրիայի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչներ, III կարգի դիպլոմները տրվել են Իրանի, Վրաստանի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչներին: Բարձր գիտելիքներ ցուցաբերած այլ մանսակիցներ արժանացել են ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png