Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

ԱՄՆ-ը կպաշտպանի դաշնակիցներին. Ջ. Քերրի



Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հաստատում է, որ ԱՄՆ-ը կպաշտպանի ՆԱՏՕ-ում արևելաեվրոպական դաշնակիցներին՝ այսպիսով հակադարձելով նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին:

The New York Times-ին տված հարցազրույցում Թրամփն ասել էր՝ եթե նախագահ լիներ, ինքնաբերաբար օգնության չէր հասնի Բալթյան երկրներին Ռուսաստանի հարձակման դեպքում:

Քերրին, սակայն, վերահաստատել է, որ Միացյալ Նահանգների թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական վարչակազմերը 1949 թվականից ի վեր հավատարիմ են ՆԱՏՕ-ում դաշնակիցներին: Վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածը, նա ընդգծել է՝ հարձակումը ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկրի վրա հարձակում է հենց ՆԱՏՕ-ի վրա: