Search

Կրճատվում են պետբյուջեի ծախսերը



Գործադիրը ՀՀ 2016թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ՀՀ պետական իշխանության մարմիններից ստացված 2016թ. պետբյուջեի կատարումն ապահովելու նպատակով իրենց կողմից իրականացվող ծախսային ծրագրի գծով պետբյուջեով նախատեսված հատկացումների կրճատման վերաբերյալ առաջարկություններով: Որոշման ընդունմամբ ՀՀ 2016թ. պետբյուջեի դեֆիցիտը և ծախսերը կրճատվում են շուրջ 10.4 մլրդ դրամով: Հաջորդ որոշմամբ կառավարությունը 2016թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում և փոփոխություններ, որոնք թելադրված են ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող պետական իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման կապակցությամբ առաջացած 142 ծառայողական ավտոմեքենայի պահպանման ծախսերը՝ շուրջ 91 մլն դրամի չափով (հաշվարկը կատարվել է 6 ամսվա կտրվածքով), կրճատելու անհրաժեշտությամբ: Համապատասխան փոփոխություն է կատարվել նաև կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia