Search

Իրավիճակը խիստ մտահոգիչ է. Հովիկ Աբրահամյան



Իրավիճակը խիստ մտահոգիչ է, իշխանություններն ամեն ինչ անում են հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավված տարածքի շուրջ այս օրերին ծավալվող իրադարձություններին:

«Այն, ինչ տեղի ունեցավ ՊՊԾ գնդում, անթույլատրելի է եւ դատապարտելի, քանի որ բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների: Այն վտանգավոր եւ անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը մտահոգիչ է եւ իշխանությունն ամեն ինչ արել եւ անելու է` հասնելու խաղաղ հանգուցալուծմանը»,-ասել է վարչապետը:

ՊՊԾ գնդի տարածքը գրաված անձանց վարչապետը անվանեց «մի խումբ զինված մարդիկ»՝ չօգտագործելով «ահաբեկիչներ» բառը:

#Վարչապետ #ՊՊԾ #Զինվածխումբ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia