Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Երևանում կանցկացվի «Երևանի կիսամարաթոն» վազքի միջազգային մրցույթը



Երևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքում կանցկացնի արդեն ավանդական դարձած «Երևանի կիսամարաթոն» վազքի միջազգային մրցույթը։ Այս մասին ANEWS.am-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից:

Խթանելով առողջ ապրելակերպը` այն նպատակ ունի նպաստել նաև մայրաքաղաքում և ամբողջ Հանրապետությունում մարզական տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև սփյուռքահայ մարզիկների և սիրողական վազորդների համար Երևանն ավելի գրավիչ դարձնելուն` այդպիսով ամրապնդելով նաև նրանց կապը հայրենիքի հետ:

«Երևանի կիսամարաթոնը» կմեկնարկի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 08:30-ին, Հանրապետության հրապարակից և կշարունակվի մինչև 13:30-ը՝ ընդգրկելով 21,1 կմ վազքատարածություն: Անցնելով Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Վ. Սարգսյան փողոցներով՝ մրցավազքը եզրափակելով մեկնարկային վերջնագծում:

Սկսնակների համար սահմանված է 5 և 10 կմ, իսկ երեխաները մրցույթին կմասնակցեն 1 կմ վազքով: Փորձառու վազորդներն ու մարաթոնների մասնակիցներն էլ կհաղթահարեն ամբողջ` 21,1 կմ վազքուղին: Երևանի կիսամարաթոնին կկարողանա մասնակցել մինչև 3000 սիրողական ու փորձառու վազորդ: Նախատեսվում է ակտիվ մասնակցություն նաև ՌԴ-ից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ այցելելով www.armeniamarathon.org կամ www.yerevan21.am կայքեր:

Վազքուղին չափագրվելու է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից, որի շնորհիվ այն կստանա միջազգային կարգավիճակ: