Search

Գերմանիայում գնացքի ուղեւորների վրա հարձակվողի տանը ԻՊ դրոշ է հայտնաբերվել



17-ամյա աֆղանցու տան խուզարկությամբ, որը Գերմանիայում կացինով հարձակվել էր գնացքի ուղեւորների վրա, հայտնաբերվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշ: Reuters-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Բավարիայի ՆԳ նախարար Յոախիմ Հերմանը:

Նա նաեւ նշել է, որ հարձակման հետեւանքով տուժողներից երկուսի վիճակը ծանր է: Ավելի վաղ հաղորդվել է, որ հարձակման հետեւանքով տուժել է Հոնկոնգի հինգ քաղաքացի:

Հիշեցնենք, որ Գերմանիյում՝ Վյուրցբուրգ քաղաքից ոչ հեռու, կացինով զինված տղամարդը հարձակվել էր գնացքի ուղեւորների վրա, որի հետեւանքով տուժել է 14 մարդ: Հարձակվողը սպանվել է:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia