Search

«Ժողովուրդ». Կոտայքի մարզպետն ու նրա երեք տեղակալները մեկ դրամ անգամ իրենց գրպանից չեն փոխանցել Արցա



«Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի՝ նախօրեին հրապարակած հաշվետվությունից պարզ է դառնում, որ Կոտայքի մարզի ղեկավարությունը, այնուամենայնիվ, փորձել է Արցախին օգնելու նպատակի անվան տակ գումարներ հավաքագրել՝ հետագայում դրանք սեփական նախասիրությամբ տնօրինելու նպատակով։ Այսինքն՝ եթե չլիներ «Ժողովուրդ»–ի՝ մայիսի 6-ի հրապարակումը, որը Արցախին օգնելու անվան տակ մասնավոր հիմնադրամի հաշվեհամարին գումար հավաքելու մասին Էր, ապա դժվար Է ասել, թե մարզպետարանի ղեկավարությունն ինչպես կվարվեր կուտակած միջոցների հետ։ Փաստն այն Է, որ դեռևս ապրիլի 15-ի դրությամբ վերը նշված հիմնադրամի հաշվեհամարին արդեն մուտք է եղել ավելի քան 37 միլիոն դրամ, որից 17 միլիոնը Կոտայքի մարզի ղեկավարությունը հասցրել Է ծախսել՝ Արցախին օգնություն գնելու հիմնավորմամբ։ Իսկ մնացած գումարը «քնացրել» են, և միայն «Ժողովուրդ»–ի հրապարակումից հետո, երբ աղմուկ Էր բարձրացել, Կոտայքի մարզի ղեկավարությունը փոխանցեց Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png