Search

Վարչապետն ընդունել է ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահին



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և կարևորել հայ-իրանական բարձր մակարդակի փոխայցելությունները՝ նշելով, որ դրանք նպաստում են քաղաքական, տնտեսական, իրավական և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ պարոն Սերաջի այցը մեր երկիր և ՀՀ քննչական կոմիտեի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նոր ազդակ կհաղորդեն իրավական ոլորտում համագործակցության սերտացմանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հայ-իրանական փոխգործակցությունը դինամիկ զարգանում է, արդյունավետ իրականացվում են տարբեր համատեղ ծրագրեր, այդ թվում՝ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները: Նասեր Սերաջը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել ընդունելության համար: ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահը նշել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև առկա են բարեկամական ու եղբայրական հարաբերություններ և ընդգծել, որ իրանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում: Կարևորվել է նաև իրավական ոլորտում համագործակցության խորացումը: Պարոն Սերաջի համոզմամբ՝ երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմի հաստատումը կնպաստի զբոսաշրջության հետագա զարգացմանը: Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Նասեր Սերաջն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png