Search

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին



Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի Վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

«Վստահ եմ, որ Ձեր բազմամյա քաղաքական փորձառության շնորհիվ Դուք Միացյալ Թագավորությունը կուղղորդեք զարգացման և բարգավաճման ճանապարհով` դիմագրավելով առկա բոլոր մարտահրավերներին և արձանագրելով նոր հաջողություններ։ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության հետագա խորացումը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք որակական նոր մակարդակի բարձրացնել մեր բարեկամական կապերը և նոր շունչ հաղորդել երկկողմ օրակարգին` ի բարօրություն մեր երկրների։ Մաղթելով հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության մեջ՝ Ձերդ Գերազանցությանն եմ հղում խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png