Search

Կառավարությունը խթանում է ՏՏ ոլորտի արդյունքի արտահանումը



Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը և կառավարության նախկին որոշումներից մեկը, «Ունիկում ինժիներինգ» և «Արիդես» ՍՊԸ-ների՝ «Ալյանս» Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) շահագործողի թույլտվություն ստանալու հայտերը, ԱՏԳ շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները, գործադիրը որոշել է նշված ՍՊԸ-ներին «Ալյանս» ԱՏԳ «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում 5-ական տարով տրամադրել շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար: Դա հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր ՏՏ ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Գործադիրը Ֆրանսիայի Հանրապետության «Սաֆեժ» ԲԲԸ-ին թույլատրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 1-ին և 2-րդ ծրագրերով իրականացնել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեությունը: «Սաֆեժ» ԲԲԸ-ն ունի ճարտարագիտության, շինարարության, արդյունաբերության որակավորման մասնագիտական կազմակերպությունից տրված վկայական, որով հավաստվում է, որ ընկերությունն ունի համապատասխան տեխնոլոգիական և կազմակերպչական հնարավորություններ: «Սաֆեժ Էս Ա և Էպտիսա» համատեղ ձեռնարկությանը դեռ 2012թ. վերապահվել է վերակառուցվող Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ, Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների շինաշխատանքի որակի տեխնիկական հսկողության գործառույթը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցը կառավարության նիստում ներկայացնող ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանին հանձնարարել է պարզել, թե ինչո՞ւ է դանդաղում ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկել վիճակը շտկելու համար:


Սմարթֆոնների համար գիշերային ռեժիմն անօգուտ են անվանել

Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png