Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ն հակակշիռ է ՆԱՏՕ-ին. Սերժ Սարգսյան



Ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ն հակակշիռ է ՆԱՏՕ-ին: Այս մասին արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այո, ՀԱՊԿ-ն եւս ռազմաքաղաքական դաշինք է, որը կոչված է ապահովելու մեր անդամ երկրների անվտանգությունը: Լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ, մենք մշտապես համոզվել ենք, որ ՀԱՊԿ-ն ցանկություն ունի համագործակցելու ՆԱՏՕ-ի հետ: Այս առումով, մենք դեռ մեծ հաջողություններ չունենք, միգուցե ելնելով նրանից, որ ՆԱՏՕ-ն համարում է, որ ինքն ավելի կազմակերպված է, ավելի ընկալելի, ընդունելի կառույց է: Գուցե նաեւ այլ պատճառներով դեռեւս համագործակցությունը շատ լայն չէ, բայց պիտի ասեմ, որ մենք չենք դիտարկում մեր շահերը ուրիշների հակասության համատեքստում: Մենք միշտ ցանկանում ենք, որպեսզի համընկնեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը, որ իրենց մեջ կոնֆլիկտ չլինի եւ այդ պարագայում մեզ համար ստեղծվում են ամենալավ ժամանակները»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, հակասությունները վրա շահ փնտրելը միշտ վտանգավոր է եւ մենք նման օրինակներ ունենք: «Լինելով ՀԱՊԿ անդամ, մենք, այո, համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ եւ համագործակցում ենք սերտ: Սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕ-ն ստեղծված չեն նրա համար, որ անպայման իրար հետ կոնֆլիկտ ունենան: Սա է մեր տարածաշրջանի պատկերը, սա է, որ ստեղծվել է ԽՍՀՄ փլուզումից հետո»,-ասել է նա: