Search

Կարապի լճի հարակից տարածքում կկայանա «Ֆուտբոլը մեզ հետ» խորագրով մարզահամերգային տոնական ծրագիր



«Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրի շրջանակում հուլիսի 10-ին` ժամը 21:30-ից Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի «Ֆուտբոլը մեզ հետ» խորագրով մարզահամերգային տոնական ծրագիրը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Մինչ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ֆրանսիա-Պորտուգալիա եզրափակիչ խաղի մեկնարկը, ժամը 23:00-ն, կազմակերպված տոնական ծրագրի շրջանակում իրենց կատարումներով հանդես կգան սիրված երգիչ-երգչուհիներ, ներկաներին կողջունեն հանրահայտ մարզական մեկնաբաններ, ինչպես նաև կանցկացվեն անակնկալ խաղարկություններ, որոնք կշարունակվեն նաև ԵՎՐՈ 2016-ի եզրափակիչ խաղի ընդմիջման ընթացքում: Սիրով հրավիրում ենք բոլորիդ ներկա գտնվելու տոնական ծրագրին և միասին դիտելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը:


Ադրբեջանցիները կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ

Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում

Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են. ՊՆ

ՀՕՊ վարժանքներ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png