Search

ԼՂՀ-ն կհրապարակի աշխարհասփյուռ հայության փոխանցած գումարների ծախսերի հաշվետվությունը



Արցախի կառավարությունը հուլիսի 11-ին կհրապարակի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ-ում բացված հատուկ հաշվեհամարին փոխանցված գումարների ծախսերի եռամսյակային հաշվետվությունը՝ ընդհանուր տվյալներով՝ առանց բացահայտելու ռազմական գաղտնիք պարունակող մասերը:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը` հիշեցնելով, որ հուլիսի 8-ին Ազգային ժողովին է ներկայացվել ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվությունը:

«Հատկապես նրանք, ովքեր հատուկ հաշվեհամարի գումարների ծախսման մասով անվստահություն ունեն կառավարության հանդեպ, պետք է հաշվի առնեն, որ ԱԺ-ին (այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորներին) են ներկայացվել բազմաթիվ մանրամասներ, որոնք կրում են գաղտնի տեղեկատվություն: Սա նշանակում է, որ պատգամավորները կարող են ամբողջությամբ վերահսկել ծախսերը և, որևէ խնդիր նկատելիս, բարձրաձայնել դրա մասին:

Կառավարությունը պարբերաբար հրապարակում է հատուկ հաշվեհամարի մուտքերի հաշվետվությունը, իսկ հուլիսի 11-ին կհրապարակի ծախսերի եռամսյակային հաշվետվությունը՝ ընդհանուր տվյալներով՝ առանց բացահայտելու ռազմական գաղտնիք պարունակող մասերը: Ավելին՝ մոտակա ժամանակահատվածում հատուկ հաշվեհամարի գումարներով կատարված աշխատանքները ներկայացնելու ենք նաև մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, ովքեր վստահություն են վայելում հասարակության շրջանում»,-հայտարարում է Բեգլարյանը:


Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետն ազատվեց պաշտոնից

Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել

Հայաստանի նոր խորհրդարանը հայտարարել է արտահերթ նիստ հրավիրելու մասին

Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png