Search

Տարոն Մարգարյան. «Սա մեր պարտքն է ու ևս մեկ քայլ է՝ սատար կանգնելու մեր զինվորների ընտանիքներին»



Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել այս տարվա ապրիլի սկզբին առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին: «Հանրապետության Նախագահի կողմից եղավ առաջարկ` բնակարաններ հատկացնել ապրիլի սկզբին առաջնագծում իրենց կյանքի գնով մեր սահմանները պաշտպանած բոլոր այն տղաների ընտանիքներին, ովքեր ունեն բնակարանային խնդիր: Օրերս Երևանի ավագանին միաձայն որոշում կայացրեց ձեր ընտանիքը նույնպես ապահովելու բնակարանով: Սա մեր պարտքն է ու ևս մեկ քայլ է՝ սատար կանգնելու մեր զինվորների ընտանիքներին: Շնորհակալ ու երախտապարտ ենք Ձեզ՝ հերոս որդի լույս աշխարհ բերելու համար: Հավերժ փառք մեր հերոս տղաներին», – ընդգծել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում, շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Բնակարանի բանալիներն ստանալուց հետո Գրիգոր Հարությունյանի ընտանիքի անդամները, քաղաքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել են իրենց նոր բնակարան և ծանոթացել պայմաններին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/06/29/709402/ © 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia