Search

Հայաստանի բասկետբոլի հավաքականը մեկնարկեց հաղթանակով



Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում` գերազանցելով Մոլդովայի թիմին, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայաստանի թիմի առաջին մրցակիցը Մոլդովայի թիմն էր: Առաջին քառորդից հետո Հայաստանի հավաքականն 7 միավորով առաջ էր Մոլդովայից (18:11): Ունեցած առավելությունը Հայաստանի թիմը պահպանեց նաև երկրորդ քառորդում (41:30): Երրորդ և չորրորդ քառորդներին պահպանելով առաջատարի դիրքը Հայաստանի հավաքականն ի վերջո հաղթեց 83:64 հաշվով:

Այս խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Անդրե Սպայթ Մկրտչյանն էր` 24 միավոր:

Երկրորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Անդորրայի թիմի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 14:45-ին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia