Search

«Հրապարակ». ԲՀԿ-ական պատգամավորն անհետացել է



«Հրապարակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան խմբակցության հարուստ ու ակտիվ անդամներից մեկը՝ Աբրահամ Մանուկյանը, անհետացել է: Արդեն տեւական ժամանակ է՝ ԱԺ նիստերին չի մասնակցում, կարծես Հայաստանում էլ չէ:

Նրանից տեղեկություն չունեն նաեւ կուսակից ընկերները, այդ թվում՝ կուսակցության ղեկավարը:

Նկատենք, որ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ լարվածություն կա Աբրահամ Մանուկյանի եւ ԲՀԿ-ի միջեւ, անգամ գրվեց, որ նա ԲՀԿ-ն պառակտելու փորձեր է արել:

«Ես տեղեկություններ չունեմ, կարծում եմ, որ տեղին կլինի իր օգնականից պարզեք, թե նա գտնվո՞ւմ է ՀՀ տարածքում, թե ոչ: Ես տեւական ժամանակ է՝ չեմ խոսել իր հետ»,-ասաց ԲՀԿ անդամ, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Իսկ կուսակցությունում երբեւէ չե՞ն բարձրացրել այդ հարցը, թե ուր է իրենց խմբակցության անդամը: «Ես վերջին անգամ փորձել եմ նրա հետ կապ հաստատել, չի ստացվել, դա եղել է տեւական ժամանակ առաջ, դրանից հետո կապ չեմ ստեղծել, տեղեկություն չունեմ»,-ասաց Էնֆիաջյանը:

Մանուկյանի օգնականը՝ Անահիտն ասաց, «Չեմ խոսել պարոն Մանուկյանի հետ, բայց, ինչքան գիտեմ, քաղաքում չէ»:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ տեղեկություն չուներ: Մեր հարցին նա կտրուկ կատասխանեց՝ ոչ, տեղեկություն չունեմ:

ԲՀԿ անդամներից Միքայել Մելքումյանն էլ ասաց. «Չէ, կապ չկա նրա հետ: Չի ստացվել, վերջին փուլում ֆիզիկապես չեմ կարողացել, ոչ ինքն է կապվել, ոչ ես եմ կապվել իր հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png