Search

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության մասնակցությամբ կայացավ Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը



Հունիսի 24-28- ը Մոսկվա և Ռյազան քաղաքներում անցկացվեց Հայ-ռուսական երիտասարդական

համաժողովը: Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը

համաժողովին ներկայացել էր 4 անդամներով:

Համաժողովի նպատակն էր սերտացնել կապը հայ և ռուս երիտասարդների միջև և

համագործակցության նոր ուղիներ մշակել:

Ծրագրի ընթացքում քննարկումներ եղան գլոբալ աշխարհի համատեքստում Հայաստանի և Ռուսաստանի դերի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր-մշակութային կապի և երիտասարդական քաղաքականության բնագավառում երկու երկրների համագործակցության ուղղությունների վերաբերյալ, ներկայացվեցին միջազգային տարածաշրջանային երիտասարդական ծրագրերի և 2017 թ.-ին կայանալիք Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնի նախագծերը:

Հաջորդիվ աշխատանքներ կատարվեցին 3 թեմատիկ խմբերում, որոնցից առաջինում քննարկումներ

եղան տնտեսական համագործակցության հեռանկարների, ԵԱՏՄ շրջանակներում փոքր և միջին

բիզնեսի ստեղծման և զարգացման վերաբերյալ: 2-րդ թեմատիկ խմբում աշխատանքները հիմնականում առնչվում էին հասարակական դիվանագիտության և երիտասարդական խորհրդարանականության զարգացմանն ու երիտասարդական հասարակական կազմակերպությունների և պետության միջև համագործակցության մեխանիզմներին: 3-րդ թեմատիկ խմբում անցկացված քննարկումները վերաբերում էին պատմամշակութային ժառանգության պահպանմանը և որպես երիտասարդական համագործակցության խորացման միջոցի` միջմշակութային հաղորդակցության զարգացմանը:

Համաժողովի շրջանակներում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Ռուբեն

Թովմասյանը ներկայացրեց ՀՀ Երիտասարդական խորհրդարանի ստեղծման պատմությունն ու

գործունեությունը, որին հետևեց ռուսական կողմի առաջարկը «Հայ-ռուսական երիտասարդական

խորհրդարանական հանձնաժողով» ստեղծելու մասին:

Համաժողովի ավարտին կատարվեց խմբային աշխատանքների արդյունքների ամփոփում և ընդունվեց բանաձև համագործակցության վերաբերյալ:

բանաձև համագործակցության վերաբերյալ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia