Search

Կայացել է «Mix Battle Fest 2016» փառատոնը



Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Mix Battle Fest 2016» փառատոնը: Պատանիների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպը խթանող մարզական փառատոնը, այսպես ասած, փողոցային մի շարք մարզաձևերի ու պարային ոճերի համադրում է, որի նպատակը ցուցադրական հագեցած ելույթներով ներկաների ուշադրությունն այս կամ այն մարզաձևին հրավիրելն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին և ունկնդիրներին՝ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նշել է, որ արտասահմանյան ծագում ունեցող մի շարք մարզաձևեր Երևանում էլ են մեծ տարածում ստանում, և այդ առումով պատահական չէ, որ «Mix Battle Fest 2016»-ը այս տարի ընդգրկվել է նաև «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում:

Հարկ է նշել, որ մայրաքաղաքի բակային տարածքներում մանկական խաղերին զուգահեռ տեղադրվող մարզասարքերը նույնպես բակային մարզաձևերը տարածելուն են միտված: Նախորդ տարվա համեմատ կրկնակի շատ մասնակիցներ ապահոված «Mix Battle Fest 2016» փառատոնի ողջ ընթացքն ուղեկցվել է ժամանակակից պարային ռիթմերով:

Ցուցադրական լավագույն կատարումների հեղինակները խրախուսվել են մրցանակներով:


Խզված ձայնով հրետանավոր Մնացականը տանն է

ԱՀ նախագահը հանդիպել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցման եղանակները և կենտրոնները Երևանում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է վիրավոր զինվորներին

Բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 33 քաղաքացի

Երկրաշարժ՝ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք. ցնցումները զգացվել են Լոռու մարզում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: