Search

Ի նպաստ բնակչության առողջության պահպանման



Հայաստանի առողջապահական համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև Բուժաշխատողի օրվա առթիվ առողջապահական մի շարք հաստատությունների ղեկավարներ և բժիշկներ այսօր արժանացան ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերի: Պատվոգիր ստացողների թվում էր նաև «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը:

«Յուրաքանչյուր բարի խոսք խթան է աշխատողի համար, հատկապես երբ այդ աշխատողները նվիրյալներ են: Մենք բժիշկեր ենք և ծառայում ենք հիվանդներին»,- նշեց սրտաբանական կենտրոնի երկարամյա ղեկավարը:

Նա հայտնեց, որ հետևելով հունիսի 21-ին Բուժաշխատողի օրվա առթիվ կազմակերապած միջոցառման ժամանակ երեք բժշկական հաստատությունների քայլին` «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը ևս 1 միլիոն դրամ կնվիրաբերի ԼՂՀ պաշտպանության բանակի հաշվեհամարին:

«Երևանի Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը շեշտեց, որ պարգևը իր ղեկավարած ողջ անձնակազմի նվիրված աշխատանքի արդյունքն է: Նա նշեց, որ ծառայության աշխատակիցները պատրաստակամ են առավել մեծ նվիրումով իրականացնել բնակչությանը շտապ բուժօգնություն ցուցաբերելու պատասխանատու առաքելությունը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` կարևորեց առողջության պահպանման առաջնային օղակի զարգացմանն ուղղված 2015թ. մեկնարկած ծրագրերի շարունակականությունը: «Առաջնային օղակի հզորացմանն ուղղված ծրագրերի նպատակն է պետական ծառայողների շրջանում ձևավորել բժշկին տարեկան գոնե մեկ անգամ այցելելու, առողջությունը պահպանելու մշակույթ»,- ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով` պոլիկլինիկական ծառայության բուժաշխատողները պետք է շարունակեն բնակչության շրջանում տարածել առողջ ապրելակերպի, առողջությունը պահպանելու, հիվանդությունները վաղ փուլերում կանխարգելելու գաղափարախոսությունը:

Կարևորվեց նաև առողջության պահպանման առաջնային օղակի նկատմամբ բնակչության վստահության բարձրացմանը, կանխարգելիչ ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքների իրականացումը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia