Search

«Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր». Երևանում տեղի կունենա բարեգործական ակցիա



Հուլիսի 2-ին, Երևանի Կարապի լճի հարևանությամբ Civil Voice («Հասարակական ձայն») ՀԿ անց է կացնում հերթական՝ թվով 6-րդ, «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» բարեգործական ակցիան: Վերջինիս նպատակն է ամրապնդել հասարակություն – բանակ կապը, հայ զինվորի կերպարը դիրքավորել որպես հայ ժողովրդի, պետականության, մշակույթի կրող ու պահպանող, մեր պատմության շարունակականության երաշխավոր: Այս միջոցառմամբ չափազան կարոևոր է ընդգծել, որ հայոց բանակն ու հայ զինվորն օգնության ու կարեկցանքի կարիք չունի, որ ՀՀ զինված ուժերն արդեն կայացած ու տարածաշրջանում կայուն ու հզոր դիրք ունեցող համակարգ է: Մեր հասարակական կազմակերպության գերակա խնդիրը զինվորի կերպարի իմիջային դիրքավորումն է հասարակական կարծիքի շրջանակներում: Ակցիայի ընթացքում նախատեսվում է իրականացնել նվերների հավաքագրում: Քաղաքացիներն իրենց կողմից, անանուն սկզբունքով նամակ-ուղերձ կհղեն ազգային բանակի զինվորներին, ապա կփոխանցեն մի որևէ նվեր, որը նամակի հետ կուղարկվի սահմանամերձ գոտիներում իրենց զինվորական ծառայությունն իրականացնող զինվորներին: Ակցիայի ընթացքում մասնակիցներն ու երևանցիները կունկնդրեն ռազմահայրենասիրական երգեր: Ուղիղ կապ կհաստատվի «Civil voice» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի հետ, որը զուգահեռաբար կիրականացնի նույն միջոցառումը Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքում: Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 2-ին Երևանի Կարապի լճի շրջակայքում ժամը՝ 12:00-19:00-ը:

Civil Voice ՀԿ


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia