Search

Բասկետբոլի Հայաստանի թիմը Մոլդովայում է



Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն արդեն Մոլդովայում է, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշինև և հանգրվանել է «Կորդու» հյուրանոցում: Հունիսի 27-ին Տիգրան Գյոկչյանի սաները վերջին մարզումը կանցկացնեն Մոլդովայի հետ կայանալիք խաղից առաջ: Մինչև այս հավաքականը 3 շաբաթյա ուսումնամարզական հավաք էր անցկացնում Երևանում և երկու ընկերական հանդիպումներում հաղթեց Իրանի երիտասարդական և մեծահասակների թիմերին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia