Search

Մեկնարկել է«Երևանյան դրիֆթինգ» 3-րդ ավտոմոտո մրցաշարը



Երևանի քաղաքապետարանի և STR ավտոսիրողների ակումբի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ

2016» ծրագրով մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի հարակից

հրապարակում կեսօրին մեկնարկեց «Երևանյան դրիֆթինգ» 3-րդ ավտոմոտո մրցաշարը:

Մրցութային մասում ներկայացվել են տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ, մարզական ու

թյունինգապատ մեքենաներ, ինչպես նաև մոտոցիկլներ։

Ասպարեզ են դուրս եկել արագընթաց ձևավոր վարում մրցության մասնակիցները` մինչև 2լ շարժիչի

ծավալ ունեցող, 2 լիտրից ավելի շարժիչի ծավալով սիրողական դասի մեքենաները, որից հետո նաև՝

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի արհեստավարժ ավտոարշավորդները: Ավելի ուշ կմեկնարկի դրիֆթինգի առաջնությունը, որին մասնակցել են նաև այլազգի մարզիկներ:

Ավտոմոտո շոուն այս մարզաձևերի մասնակիցներին ու մարզական միջոցառմանը հետևողներին բազմաթիվ հաճելի ակնթարթներ է պարգևել: Կայացել է նաև թյունինգապատ մեքենաների ցուցադրություն ու մանկական քարթինգների մրցույթ: Ավտոմոտոշոուի բոլոր հաղթողներ համար հովանավորները սահմանել են նվերներ և գավաթներ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia