Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Դպրոցի նախկին սանը՝ ապագա սերունդների համար



Մայրաքաղաքի Լև Տոլստոյի անվան 128 հիմնական դպրոցի 6-ից 9-րդ դասարանների մի խումբ աշակերտներ ճանաչողական և ուսուցողական այցով կմեկնեն Սանկտ Պետերբուրգ: Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի միջև համագործակցության ծրագրով դպրոցի տնօրեն Վիկտորյա Սուքիասյանի գլխավորությամբ աշակերտները կհյուրընկալվեն տեղի գործընկեր դպրոցում, կծանոթանան կրթական գործընթացի կազմակերպմանը և նախատեսված մի շարք հանդիպումների ընթացքում կներկայացնեն հայկական մշակույթն ու կրթական ավանդույթները: Այցի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա դպրոցի նախկին շրջանավարտ, ռուսաստանաբնակ հայ գործարար Արմեն Սիմոնյանը: Հարկ է նշել, որ վերջին 5 տարիներին դպրոցում անցկացվող «Լավագույն աշակերտ» մրցույթի հաղթողը դպրոցի բարերարի կողմից պարգևատրվում է Լոնդոնյան ամառային դպրոցին մասնակցության գլխավոր մրցանակով, իսկ գերազանց առաջադիմություն ունեցող մյուս աշակերտները պարգևատրվում են տարբեր արժեքավոր մրցանակներով: Սանկտ Պետերբուրգ կատարելիք ուղևորությունը բարերարի այս տարվա անակնկալ նվերն է աշակերտներին:

«Մի քանի տարի առաջ դպրոցի նախկին սան Արմեն Սիմոնյանը ցանկություն հայտնեց աջակցելու դպրոցին, ինչի շնորհիվ նախ լուծվեց դպրոցի պատուհանների փոխարինման խնդիրը: Հետագայում նրա աջակցությամբ դպրոցը նաև համալրվեց նոր տեխնիկայով. համակարգչային սենյակն ունեցավ էլեկտրոնային գրատախտակ՝ անհրաժեշտ բոլոր պարագաներով, իսկ դպրոցը ձեռք բերեց ռադիոկապ: Արված աշխատանքներն, իհարկե, շատ են, որոնք ոգևորիչ, նաև օրինակելի են առաջին հերթին հենց մեր աշակերտների համար: Ասվածի լավագույն ապացույցը ուսման նկատմամբ հատկապես վերջին տարիներին մեր սաների աճող հետաքրքրությունն է, ինչը, վստահաբար, շատ կարևոր է»,- նշել է դպրոցի տնօրեն Վիկտորյա Սուքիասյանը՝ հավելելով, որ բարերարի ուշադրության կենտրոնում են նաև դպրոցի անձնակազմի բոլոր անդամները: