Search

Վարչապետն այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր՝ կրթության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին ծանոթանալու նպատակով: Շրջայցի ընթացքում ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել ուսուցման կազմակերպման գործընթացի, ձեռքբերումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ: Նա նշել է, որ կրթահամալիրը հանրակրթության ոլորտում հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ» (ՄԲ) համակարգի ծրագրերով կրթություն է իրականացնում ավագ, միջին, կրտսեր դպրոցներում և նախակրթարանում, ունի տարբեր ուղղություններով գիտական հետազոտություններ իրականացնող առարկայական ամբիոններ: Կրթահամալիրի 300-ից ավելի շրջանավարտներ սովորել և սովորում են աշխարհի հեղինակավոր բուհերում, մեծ թիվ են կազմում միջազգային և հանրապետական օլիմպիադաներում մրցանակային տեղեր նվաճած սաները: Ճեմարանը հանդիսանում է նաև Միջազգային դպրոցների «Round Square» կազմակերպության համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ: Աշոտ Ալիխանյանը ներկայացրել է նաև կրթահամալիրի մասնաշենքերի բարեկարգման ու մարզական նոր համալիրի կառուցման աշխատանքները: Հովիկ Աբրահամյանը զրուցել է կրթահամալիրի ավագ դպրոցի սաների և մանկավարժների հետ, նրանց հետ քննարկել կրթության կազմակերպմանը և մասնագիտական զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետը ողջունել է կրթահամալիրի գործունեությունը և կառավարության անունից անհրաժեշտության դեպքում ճեմարանի զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել:


Բարձր ենք գնահատում նաև ֆրանսիացի խորհրդարանականների ջանքերը. Արցախի ԱԳՆ

2023 թվականին ԵԱՀԿ նախագահ կդառնա Հյուսիսային Մակեդոնիան

Քասախի համայնքապետը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ Մշտական ներկայացուցչի ելույթի վերաբերյալ

Տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի գլխավորած պատվիրակությանը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: