Search

Մանվել Բադեյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան



ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մանվել Բադեյանը նշանակվել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ):

Ծնվել է 1957թ. հունիսի 29-ին Կամոյում (Գավառ): 1979թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ, մաթեմատիկոս: 1979թ. ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության եւ պլանավորման ԳՀԻ-ում եղել է գիտաշխատող: 1980-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981թ. Երեւանի լուսատեխնիկական գործարանում աշխատել է տնտեսագետ: 1982-1984թթ. սովորել է ԵԺՏԻ ասպիրանտուրայում: 1984-1992թթ. ԵրԱԱԻ-ում աշխատել է ավագ դասախոս:1992-1995թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն: 1995-1999թթ.՝ «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն: 1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ: 2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 22 ընտրատարածքից:


Խզված ձայնով հրետանավոր Մնացականը տանն է

ԱՀ նախագահը հանդիպել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցման եղանակները և կենտրոնները Երևանում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է վիրավոր զինվորներին

Բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 33 քաղաքացի

Երկրաշարժ՝ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք. ցնցումները զգացվել են Լոռու մարզում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: