Search

Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ



ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 2-ին

հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի

փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից րոպեներ առաջ Հայոց

ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծի ընդունումը: Էդուարդ Շարմազանովը

համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նոր ուղի

կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում:

«Համոզված եմ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը

ճանաչելու և դատապարտելու շնորհիվ հնարավոր է կանխել մարդկության դեմ նոր

ցեղասպանությունների իրագործումը: Այս քայլով Գերմանիան վերահաստատեց իր

հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքների

պաշտպանությանը»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին նշել է, որ բանաձևում իրերը կոչվել են

իրենց անուններով: Էդելգարդ Բուլմահնը կարևորել է պատմության հետ առերեսվելու և

պատմության խորքից իրողությունների վերհանման և խնդիրների հաղթահարման

անհրաժեշտությունը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia