Search

Բունդեսթագը ընդունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը



Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը, որը ներկայացվել էր իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի, Սոցիալդեմոկրատական կուսակցության և «90 Դաշինք/Կանաչներ» խմբակցությունների կողմից, ձայների մեծամասնությամբ ընդունվեց:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնել էր իր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հետ, որ Օսմանյան կայսրության տարածքում հայերի կոտորածը պետք է «ցեղասպանություն» անվանվի, բայց նա չի մասնակցել այդ հարցի վերաբերյալ խորհրդարանում կայացող քվեարկությանը:

Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից Ֆրանց Յոզեֆ Յունգը հայտարարել է, որ երիտթուրքերի կառավարությունը մեղավոր է հայերի նկատմամբ տեղի ունեցածի համար։

«Մենք պետք է ընդունենք, որ երիտթուրքերի կատարածը ոճրագործություն է։ Այդ իրավիճակի պատասխանատվությունը նաև այն ժամանակվա գերմանական կառավարությունն է կրում, քանի որ գերմանացի զինվորականները մասնակցություն են ունեցել դրան։ Այսօրվա Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի երիտթուրքերի կատարածը, պատասխանատվություն կրի ներկայի ու ապագայի համար»,-ասել է նա։

Բունդեսթագն այս բանաձևով անվերապահորեն ճանաչում է, որ 100 տարի առաջ երիտթուրքերի կողմից նախաձեռնվելև համակարգված ձևով իրականացվել է ավելի քան մեկ միլիոն հայերի տեղահանումը և ոչնչացումը:


Մեկ օրում բացահայտվել է 84 հանցագործություն. ավազակային հարձակում, անձի առևանգում, ծեծ

Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա. Կարին Տոնոյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Ադրբեջանցիները կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ

Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png