Search

Ամփոփվել է «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլը



Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի համատեղ իրականացվող «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլն ամփոփվել է քաղաքային ջերմատանը:

Մայրաքաղաքի ընտրված 5 դպրոցների ծրագրի մասնակից աշակերտները տեղում ծանոթացել են մայրաքաղաքը զարդարող հազարավոր ծաղիկների աճեցման փուլերին: Էկոդասընթացներում ձեռք բերած գիտելիքները երեխաները կիրառել են նաև ջերմատանը և մասնակից դարձել ծաղիկների տեղափոխման աշխատանքներին: Տեսական գիտելիքներ ստանալուց բացի, աշակերտները նաև գործնական հետաքրքիր առաջադրանքներ են կատարել. թղթի թափոններից պատրաստված գործերը ցուցադրվել են ջերմատան բակում կազմակերպված բացօթյա ցուցահանդեսում: «Նախաձեռնելով այս ծրագիրը՝ մեր գլխավոր նպատակն էր, որ դպրոցականները բնության վերաբերյալ գիտելիքներ ստանան այլընտրանքային եղանակով, ինչը կհետաքրքրի և կօգնի առավել ուշադիր լինել շրջակա միջավայրի, մասնավորապես մայրաքաղաքի նկատմամբ: Ծրագրի արդեն երկու փուլերի արդյունքներով վստահաբար կարող եմ ասել, որ մեր աշխատանքներն այս ուղղությամբ արդյունավետ են»,- նշել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը: Ծրագրի 2-րդ փուլի մասնակից բոլոր աշակերտները, ինչպես նաև էկոդասընթացներն անցկացնող երիտասարդները ստացել են մասնակցության հավաստագրեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia