Search

«Հաճախ եմ մտածել Գյումրու թատրոնը վերակառուցելու մասին». Նարինե Ալեքսանյան



-Ինչպե՞ս ընտրեցիք թատերական ուղին և ի՞նչ ակնկալիքներ ունեիք բեմից։

-Ես ուղղակի մտածել եմ, որ պիտի լինեմ թատրոնում և վերջ։ Ոչ մի թեմա, ճանապարհ փոխելու խնդիր չեմ ունեցել, իմ տեղը թատրոնն է։ Իհարկե, այդ ճանապարհին խոչնդոտներ եղել են, բայց դրանք ես պետք է հաղթահարեի: Իսկ ակնկալիք բեմից, որպես այդպիսին չի եղել, ինչպես մայրը իր երեխայից ակնկալիք չունի և ինքնամոռաց սիրում է, այդպես էլ ես` թատրոնին ։

-Դերասանական ի՞նչ դպրոց եք անցել։

-Սովորել եմ Գյումրիի Մռավյանի անվան դրամատիկակական թատրոնում`Խորեն Աբրահամյանի կուրսում։ Ստուդիայում ուսուցիչներս էին անվանի դերասաններ Սամվել Սարգսյանը, Ստեփան Ղազարյանը և Կարեն Աբրահամյանը ։ Դրանից հետո ընդունվել եմ Գեղարվեստի թատերական ինստիտուտ, սովորել եմ Նիկոլայ Ծատուրյանի կուրսում։

-Իսկ ինչո՞ւ չվերադարձաք Գյումրի։

-Ես չվերադարձա, որովհետև ամուսնացա Վարուժան Մանուկյանի հետ։ Շատ եմ մտածել վերադառնալու, Գյումրու թատրոնը վերակառուցելու մասին, բայց այն մարդը չեմ, ով կարող է ինն- որ բան փոխել։

- Ինչո՞վ է պայմանավորված Ձեր թատերական կյանքի բազմազանությունը։

- Քանի որ իմ տեսակը էքսպերեմենտալ թատրոնի կողմնակից է, նույնիսկ մեր պետական ստատուս ունեցող թատրոնում ես փորձում եմ էքսպերեմենտներ անել։ Եվ 1990-ականներին ես բախտ ունեցա աշխատել Քրիստ Մանարյանի հետ ու ստեղծվեցին «Ալամփուչիկը», «Օլյայի օրագիրը» և շատ կարոր էր, որ ծրագրերի վրա աշխատող խումբը շատ համախմբված էր։ Մենք այստեղ հաղթեցինք, որովհետև բոլորս նույն կետին էինք նայում։ Մենք բոլորս հավատում էինք մեր հորինած հեքիաթին և այդ հորինածով ապրում էինք։ «Օլյայի օրագրի» մեջ չկար գռեհկություն, չկար սերունդ փչացնելու միտում։

- Երբևէ չե՞ք մտածել Օլյայի կերպարը հեռուտաեթեր հետ բերելու մասին։

-Պարբերաբար մտածում եմ։ Ես ցանկացած իրավիճակում կարող եմ «Օլյայի օրագիր» գրել, որովհետև այսօր մեր կյանքում այդպիսի շատ իրավիճակներ կան։ ՈՒ Օլյան հանգիստ կարող է դառնալ այսօրվա կերպար։ Ճիշտ է, ժամանկները փոխվել են, բայց եթե կարողանաս խփել ճիշտ նշանակետին ամեն ինչ շատ լավ կստացվի։ Եվ եթե ինձ մոտ ինչ-որ մի բան հասունանա անպայման կսկսեմ։ Օլյան կխոսի, բայց կուզեմ, որ օդում չխոսի, օդում խոսելով նշանակետին խփի։

-Դուք հիմա աշխատում եք «Դոմինո» ծրագրում։ ինչպե՞ս ստացվեց հրավերը։

-Շատ դաժան միտում կա, եթե հումորի դաշտում ելույթ ես ունենում, դա այլևս ճակատագիր է դառնում։ Բայց դերասանական խաղը ունի շերտեր, իսկ այդ շերտերը նրա համար են, որ դերասանը այսօր հումորային ժանրում խաղա, իսկ վաղը լուրջ հայտ ներկայացնի։ Կոնկրետ իմ դեպքում պարապությունը ինձ սպանում է, եթե ես պարապ եմ, ես մահանում եմ։ Ու երբ «Դոմինո»-ի առաջարկը եղավ, ես ընդունեցի` կարևորելով այն հանգամանքը, որ մարդիկ ինձ կտեսնեն երիտասարդական սցենարում: Եվ շատ հետաքրքիր է, որ պետք է կարողանաս արագ տեքս սովորել, որովհետև սա այն դեպքն է, որ չես կարող հորինել. դու կոնկրետ տեքստով պիտի խաղաս։

-Վերադառնալով ընտանեկան կյանքին, ինչպե՞ս հանդիպեցիք Վարուժանին և դժվար չէ՞, երբ ընտանիքում երկու դերասան կա։

-Վարուժանի հետ երեք տարի սովորել եմ, միասին ունեցել ենք մեծ հիասթափություններ։ Եվ Վարուժանը մի օր հասկացավ, որ ես այն մարդն եմ, որի հետ ինքը պետք է ապրի, ես էլ պարզապես ընդունեցի, որ Վարուժանի հետ պետք է ապրեի իմ ստեղծագործական կյանքը։ Իսկ ինչ վերաբերվում է մի ընտանիքում երկու դերասան լինելուն, պահ է գալիս, որ շատ լավ է ընտանիքում 2 դերասան ունենալը, և պահ է գալիս, որ շատ անտանելի է դառնում։ Ես կարծում եմ, որ մեր ստեղծագործական վեճերը գալիս են այն կետին, որ մենք գտնում ենք իդեալական լուծումը, իսկ ոչ ստեղծագործական վեճերը բերում են նրան, որ մենք հասկանում ենք` մենք ծնվել ենք միմյանց համար։

-Իսկ հե՞շտ է, որ երկուսդ էլ նույն թատրոնում եք աշխատում;

-Եվ շատ հեշտ է և շատ դժվար։ Հեշտ է, որովհետև ես գիտեմ` իմ թիկունքում Վարուժանը կանգնած է ցանկացած իրավիճակում։ Իսկ խանագարում է, թիկունքում կանգնած հարազատդ անհանգստանում է, որ դու հանկարծ սխալ չխոսես։ Դժվար է նաև, որ ես ինչ-որ տեղ պետք է անպայման լռեմ, որովհետր ես պատասխանատու եմ նաև Վարուժանի առջև ։ Բայց այստեղ՝ մեր թատրոնում, թե՛ ես, թե՛ Վարուժը անհատականություն ենք։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia