Search

Հունիսի մեկից մայրաքաղաքում կմեկնարկի «Երևանյան ամառ»-ը



Ավանդական դարձած «Երևանյան ամառ» միջոցառումների 2016թ. եռամսյա ծրագիրը մեկնարկում է հունիսի 1-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ արդեն պատրաստ է «Երևանյան ամառ - 2016»-ի միջոցառումների հստակ ժամանակացույցը, իսկ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքներն ամփոփվել են:

Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավարտական խմբերում կազմակերպվող միջոցառումներին և դպրոցներում մեկնարկող ավարտական քննություններին՝ քաղաքապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել կազմակերպչական աշխատանքները: Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով առաջիկա շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների խաղահրապարակներում առկա կարուսելները և մարզագույքը անվտանգ շահագործման նպատակով կուսումնասիրվեն, անհրաժեշտության դեպքում կկատարվեն դրանց ամրացման աշխատանքներ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia