Search

Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով կան զոհեր



Իրաքի ոստիկանությունը և առողջապահության նախարարությունը հաղորդել են, որ երկուշաբթի օրը մայրաքաղաք Բաղդադում իրականացված պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել` 50-ը: Այս մասին հայտնում է Reuters լրատվականը: Պայթյուններից երկուսն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները Բաղդադի` շիաներով բնակեցված Շաաբ թաղամասում և Թարմիյա թաղամասի ոստիկանատան մոտ: Հարձակումներն իրականացվել են այն ժամանակ, երբ Իրաքի կառավարական զորքերը մի քանի ճակատով գործողություններ են իրականացնում Ֆալուջայում` քաղաքը ԻՊ-ից ազատագրելու նպատակով:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia