Search

Արամայիս Սահակյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հուշ-երեկո



Հունիսի 4-ին, ժամը 19:30-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա հուշ-երեկո` նվիրված գրող, բանաստեղծ, երգիծաբան Արամայիս Սահակյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին: Երեկոյի բեմադրիչն է Տիգրան Գասպարյանը, նկարիչ՝ Կարեն Ասլանյան, երեկոն կվարեն Աշոտ Ղազարյանը և Հրանտ Թոխատյանը: Հոբելյանական երեկոյին ելույթի խոսքով հանդես կգան ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, մի շարք ճանաչված մտավորականներ: Այնուհետև, կցուցադրվի Արամայիս Սահակյանի կյանքի, ստեղծագործական ուղու մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ: Երեկոյի ընթացքում՝ ճանաչված երաժիշտների կատարմամբ կհնչեն Ա. Սահակյանի խոսքերով գրված երգեր, իսկ երիտասարդ դերասանները կընթերցեն հատվածներ նրա քնարական պոեզիայից:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia