Search

Կառավարությունը շարունակում է կրճատել ծառայողական ավտոմեքենաների թիվը



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի ընթացքում առավարությունն ընդունել է «Գործադիր իշխանության համապատասխան ոլորտներում ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման մասին» որոշում: Ըստ այդմ՝ ընդունվել է ի գիտություն ՀՀ վարչապետի՝ ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի նիստում տրված հանձնարարականի համաձայն հանրապետական գործադիր մարմինների և դրանց կառավարման ոլորտում գործող ՊՈԱԿ-ների, ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների, ծրագրեր իրականացնող գրասենյակների, պետական մասնակցությամբ ընկերությունների աշխատակազմերից կրճատված ավտոմեքենաների թիվը համաձայն որոշման կից հավելվածի և ապահովել գործընթացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացումը: Անդրադառնալով որոշմանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ մեքենաների կրճատման գործընթացը շարունակվում է. այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ ևս 30 մեքենա է կրճատվել: Նշվել է նաև, որ որոշման հավելվածում ներկայացված է թե սպասարկման նպատակով որքան մեքենա է հանրապետական գործադիր մարմնի համար պլանավորվել 2016թ. բյուջեով և որքան է նախատեսվում 2017թ. բյուջեով:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia