Search

Բաշինջաղյան փողոցում այրված քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է



Այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 00.43-ին տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում: Նրան տեղափոխել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ այրվածքներ ստացած տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է. «Կյանքի հետ անհամատեղելի այրվածքներ է ստացել, մաշկի 95%-ի այրվածք ունի, շնչուղիների 20%-ն է այրվել: Ընդհանուր մոտ 115% այրվածք ունի, գիտակցություն չունի, վիճակը ծայրահեղ ծանր է, հնարավոր է՝ չապրի»: Հիշեցնենք, որ մինչ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը հրդեհը մարվել է անցորդներ ուժերով. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Հրշեջ-փրկարարները «Սանիթեք» ՍՊԸ-ի աղբամանին հարակից նկատել են այրվող կուտակված աղբ (1 խմ), որը մեկուսացրել են ժամը 01.06-ին, մարել՝ 01.10-ին:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png