Search

Առաքել Միրզոյանը կմասնակցի «Fajr Cup» միջազգային մրցաշարին



Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Առաքել Միրզոյանը (85 կգ) կմասնակցի Իրանում կայանալիք «Fajr Cup» միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնացեն 85 կգ, 94 կգ, 105 կգ և +105 կգ քաշային կարգի ծանրորդները: Մրցաշարը նաև օլիմպիական վարկանիշային է համարվում բոլոր այն մարզիկների և երկրների համար, ովքեր մինչ այս ուղեգիր չեն ձեռք բերել: «Fajr Cup» մեկնարկում է մայիսի 30-ին և կեզրափակվի հունիսի 2-ին: Առաքել Միրզոյանը Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում երկամարտի 332 կգ արդյունքով 13-րդ տեղում էր: Միրզոյանը պոկել էր 151 կգ և հրել՝ 181 կգ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia