Search

Հնդկաստանում ավազե փոթորիկը 9 մարդու կյանք է խլել



Հնդկաստանում ավազե փոթորիկը հյուսիսային Ուտար-Պրադեշ նահանգում 9 մարդու կյանք է խլել, տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով նահանգի ոստիկանությանը:

Տար անապատի ավազահատիկներն օդ բարձրացրած ուժեղ փոթորիկը ծառեր, էլեկտրահաղորդալարեր և գովազդային վահանակներ է տապալել։ Մասնավորապես մի վիթխարի ծառ է շրջվել Թաջ-Մահալի տարածքում։ Տարերային աղետը մոլեգնել է 12 ժամ։

Ավազե փոթորկից հետո սկսվել են հորդառատ անձրևներ։ Տեղի իշխանությունների գնահատականներով՝ տարերային աղետի հետևանքով նահանգում ոչնչացել է մանգոյի բերքի առնվազն 70 և հացահատիկի բերքի 50 տոկոսը։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia