Search

Անվավեր են ճանաչվել որոշ դեղամիջոցների գրանցումները ՀՀ-ում



ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների

փորձագիտական կենտրոնի» ու Վրացական Ավերսի-Ռացիոնալ ընկերության գրության հիման վրա ՀՀ

առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը

Հայաստանի Հանրապետությունում.

1. Վրաստանի «Նեոստիմ, բետա-ֆենիլ- գամմա-ամինոկարագաթթվի հիդրոլքորիդ, դեղահատեր,

250մգ, բլիստերում (20/2x10/)»

2. «Ադապտոլ-Ավերսի, 2.4.6.8-տետրամեթիլ- 2.4.6.8-տետրաազաբիցիկլո (3.3.0) օկտանդիոն-

3.7, դեղահատեր, 300մգ, բլիստերում (20/2x10/)», «Ադապտոլ-Ավերսի, 2.4.6.8-տետրամեթիլ-

2.4.6.8-տետրաազաբիցիկլո (3.3.0) օկտանդիոն-3.7, դեղահատեր, 500մգ, բլիստերում (20/2x10/)»:

Հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական

տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ու «Շվեյցարական Նովարտիս Ֆարմա Սերվիսեզ

ընկերության ուկրաինական ներկայացուցչության» գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի

հրամանով անվավեր է ճանաչվել «Լամիզիլ, տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ), դեղահատեր,

250մգ, բլիստերում (14)» (արտադրող, Նովարտիս Ֆարմասյուտիկալս ՄԹ ՍՊԸ, Վիմբլեհուրստ Ռոադ,

Հորշամ, Վեսթ Սուսեքս, ՌՀ12 5ԱԲ, Միացյալ Թագավորություն, գրանցման հավաստագրի իրավատեր`

Նովարտիս Ֆարմա ԱԳ, Լիխտշտրասե 35, 4056 Բազել, Շվեյցարիա) դեղի գրանցումը Հայաստանի

Հանրապետությունում:

Միաժամանակ նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է Գերմանիայի

«Նովարտիս Ֆարմա Պրոդուկտիոնս ԳմբՀ /Օեֆլինգեր շտրասե 44, 79664 Վեհր/Բադեն/»

դեղագործական ընկերության արտադրության, Լամիզիլ, տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ),

դեղահատեր, 250մգ, բլիստերում (14) դեղը, որն անխափան ներմուծվում է երկիր և առկա է

դեղատներում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի

համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող

կազմակերպության դիմումի հիման վրա:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia