Search

Ամառը քոնն է, Վարդավառը` հենց քո տոնը



Երիտասարդական ակումբների դաշնությունը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս Վարդավառի տոնը կվերածի արևոտ, գունագեղ, խաղաշատ, պարային ու երաժշտական փառատոնի: Տոնը, երրորդ տարին անընդմեջ, Գառնի և Գեղարդ է բերում երիտասարդների` աշխարհի տարբեր ծագերից, մարդկանց, ովքեր ամռան տապին ավանդական ջրոցի խաղը ավելի ուրախ և տոնական անցկացնեուլ ցանկություն ունեն:

ԵԱԴ կազմակերպչական թիմը արդեն իսկ ամառային տրամադրությամբ սկսել պատրաստվել «Վարդավառ ֆեսթ»-ին` Վարդավառի միջազգային փառատոն, որը մեզնից յուրաքանչյուրը պետք է տոն դարձնի: ԵԱԴ թիմը խոստըանում է ամեն ինչ անել օրն ավելի բովանդակային, հագեցած և հիշարժան դարձնելու համար:

Այս տարի «Վարդավառ ֆեսթ»-ի կազմակերպիչն ու նախապատրաստական աշխատանքների համակարգողը Սոնա Փարսյանն է։ Սոնան ծրագրի մեջ ընդգրկվել է մեծ խանդավառությամբ, և իր խոսքերով հենց Վարդավառն է այն տոնակատարությունը, որով մեկ օրում կարելի է պատմել հայի պատմությունը` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն: Ընթացքում կարելի է ցուցադրել հայկական ճարտարապետության գլուխգործողցները, ներկայացնել ազգային պարն ու երգը, մեր խոհանոցը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia