Search

Վարչապետն ընդունել է Բելառուսի հարկերի և վճարների նախարարին



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության հարկերի և վճարների նախարար Սերգեյ Նալիվայկոյին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ հարաբերությունների զարգացումը, և պարոն Նալիվայկոյի այցը կնպաստի երկու երկրների հարկային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում հարկային և մաքսային վարչարարության բարելավման, հարկային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ և կարևորում է միջազգային լավագույն փորձի կիրառումը: Բելառուսի հարկերի և վճարների նախարարը փաստել է, որ Հայաստանի և Բելառուսի հարկային ծառայությունների միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, և երկկողմ պարբերական հանդիպումներն ու փոխայցերը նպաստում են փորձի փոխանակմանը և գործակցության ընդլայնմանը: Զրուցակիցները քննարկել են հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների խորացմանը և Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը և այս առումով կարևորվել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png